Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանում
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Զեկույցի Ադրբեջանի վերաբերյալ մասում փաստեր կան գրանցված, որոնք վկայում են այդ երկրում հիմնարար ազատությունների` արտահայվելու, հավաքվելու, խոսքի, աշխատանքի եւ փոքրամասնությունների իրավունքների ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զեկույցը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքները կոպտորեն խախտելու, կառավարությունը քննադատած իրավապաշտպանների եւ քաղաքացիական ակտվիստների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու եւ բանտեր նետելու համար:
Զեկույցում ասվում է, որ չնայած Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, սակայն, տեղական եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները նշում են, որ նրանք մինչև 135-ն է:
«Ադրբեջանի իշխանությունները արհամարհում են մարդու իրավունքների գծով Եվրոդատարանի որոշումներնայնպիսի անձանց ազատ արձակելու մասին, ինչպիսին «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն է: Նմանկամայական ձերբակալություն էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործը, ով, ինչպես եւ Լեյլա Յունուսը,մեղադրվում է լրտեսության մեջ, ինչպես նաեւ լրագրող-հետազոտող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը:
Ադրբեջանում 12 լրագրողներ եւ բլոգերներ գտնվում են բանտերում: Լրագրողների ազատության եւանվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը իշխանությունների հետապնդումների պատճառովստիպված էր թաքնվել Բաքվում Շվցեյցարիայի դեսպանատանը:
Ադրբեջանի կառավարությունը հարկադրել է փակել նաեւ Մամուլի իրավունքների ինստիտուտը:
Տեղացի դիտորդները հայտնել են տարվա ընթացքում Ադրբեջանում լրագրողների վրա 64 ֆիզիկականհարձակումների մասին: Նախիջեւանում օգոստոսի 21-ին գազանաբար սպանվել է Ժողովրդավարությանռեսուրսային կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովը, իսկ Բաքվում ուսանողների հանրահավաքը լուսաբանելուժամանակ բռնության է ենթարկվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Թափթըղ Ֆարհադօղլուն:Ադրբեջանում խախտումներ կան նաեւ հավատքի, տեղաշարժի, միավորվելու եւ այլ իրավունքներիբնագավառներում», - ասվում է զեկույցում:
ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հերթական նոր աղմուկի պատճառ է դարձել:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը քննադատել է Պետքարտուղարության զեկույցը` անվանելով այն «կանխակալ եւ չհիմնավորված»: Հասանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի քաղաքականության պատճառով է, որ «մուսուլմանական աշխարհում ցավալի իրավիճակ էտիրում»` ուղղակիորեն մեղադրելով դրանում Վաշինգտոնին:
Իր հերթին Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասըմովն էլ հայտարարել է, որ Պետքարտուղարության զեկույցը եւ Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի զեկույցը ընդունվել են «հակաադրբեջանական ուժերի եւ հայկական լոբբիի ազդեցության տակ»