Թունիսում անհայտ զինյալները հարձակվել են երկու հյուրանոցների վրա
Международные новостиԹունիսում հունիսի 26-ին անհայտ զինյալների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Ինչպես հաղորդում են Թունիսի աղբյուրները, վիրավորների թիվը գերազանցում 20-ը:
Հարձակման են ենթարկվել Սուս քաղաքի երկու հյուրանոցներ՝ «Իմպերիալ Փելըս-ը և «Սովիվա»-ն: Նախնական տեղեկություններով՝ զոհերից վեցը զբոսաշրջիկներ են: Առաողջապահական աղբյուրների տեղեկացմամբ՝ վիրավորված զբոսաշրջիկները տեղափոխվել են Սուս քաղաքի հիվանանդանոցներ: Զոհերի թվում օտարերկրացիներ կան:
Անհայտ զինյալները նախ հարձկավել են զբոսաշրջիկների վրա, ապա ներխուժել են «Իմպերիալ Փելըս հյուրանոց: Զինյալները հարձակումն սկսել են ծովի կողմից:
Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Թունիսում զինյալները հարձակվել էին «Բարդո» թանգարանի վրա, ինչի հետևանքով 21 զբոսաշրջիկներ էին զոհվել: