Փարիզը պաշտոնապես հայտ է ներկայացրել` 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Международные новостиՖրանսիայի ազգային Օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է իր հայտը ՄՕԿ-ին` Փարիզում 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս որոշման հրապարակումից հետո փաստել է, որ երկիրն ամեն ինչ անելու է 2024 թվականին` Փարիզն Օլիմպիական խաղերի մայրաքաղաք դարձնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փարիզը մինչ այս ևս հավակնել է հյուրընկալել Օլիմպիական խաղերը 1992, 2008 և 2012 թավականին, սակայն հաջողության չի հասել: Փարիզը միայն երկու անգամ է ընդունել Օլիմպիական խաղերը` 1900-ին և 1924 թվականներին:
Ավելի վաղ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հռոմը, Համբուրգը և Բոսթոնը: