Մոսկվան փորձում է խախտել ստատուս-քվոն Ուկրաինայում. Վաշինգտոն
Международные новостиԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը Չինաստանի գործողությունները Հարավչինական ծովում համեմատել է Ռուսաստանի մասնակցությամբ Դոնբասում տիրող հակամարտության հետ և երկու պետության վարքը անվանել է «ստատուս-քվոն խախտելու փորձ»: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` Reuters-ին հղումով:
«Երկու պարագայում էլ` Ուկրաինայի և Հարավչինական ծովի դեպքում, մենք հետևում ենք երկրների ջանքերին, որոնք ուղղված են ստիպելու միակողմանի կարգով ստատուս-քվո փոխելուն: Դա հանցագործություն է, որին դիմակայում են ԱՄՆ-ն և մեր գործընկերները», - հայտարարել է Բլինկենը:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն աջակցում է Կիևին` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, և կոչ է անում Մոսկվային պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: