ԱՄՆ-ը պատրաստ է երկարաձգել Իրանի հետ բանակցությունների ժամկետը
Международные новостиԻրանական միջուկային ծրագրի բանակցություններին ԱՄՆ պատվիրակությունը պատրաստ է շարունակել դրանք նախանշված վերջնաժամկետից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, ԱՄն-ը պատրաստ է բանակցությունները շարունակել մինչեւ հուլիսի 9-ը։
Ներկայումս Ֆրանսիայի եւ Իրանի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ու Ջավադ Զարիֆը բանակցում են Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում։ Ֆաբիուսը հանդիպումից առաջ ասել էր, թե Իրանը կարող է սեփական ատոմային ծրագրի զարգացման իրավունք ստանալ՝ պահպանել առնվազնա երեք պայման։
Նախօրեին Զարիֆը երկկողմ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ։