Քուվեյթում ահաբեկչության հետ կապ ունենալու ենթադրությամբ մարդիկ են ձերբակալվել
Международные новостиՔուվեյթի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են երկրի մզկիթներից մեկում ահաբեկչություն իրականացնելու համար, որին զոհ էր գնացել 27 մարդ:
«Շատ կասկածյալներ, որոնք կարող էին մահապարտ-ահաբեկչի հետ կապ ունեցած լինել, ձերբակալվել են»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Մեկ օրում իսլամիստները հարձակումներ էին իրականացրել Սոմալիում, Ֆրանսիայում, Քուվեյթում և Թունիսում: Քուվեյթի իմամ ալ-Սադեկի մզկիթում ահաբեկչությունը տեղի էր ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ընթացքում: Մահապարտը մտել էր շենք և գործի էր դրել պայթուցիկ սարքը:
Արդյունքում ավերվել էին պատերն ու առաստաղը: Ավելի քան 200 մարդ վիրավորվել էր:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: