Սան Ֆրանցիսկոյում գեյ-շքերթի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել
Международные новостиՍան Ֆրանցիսկոյում մեկ մարդ վիրավորվել է գեյ-շքերթի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ երիտասարդների միջև բռնկված վեճը վերաճել է փոխհրաձգության: Արդյունքում վիրավորվել է մի անցորդ, ով տեղափոխվել է հիվանդանոց: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Տեղական ոստիկանության հանձնակատար Կառլոս Մանֆրեդի խոսքով` միջադեպը կապված չէ ԼԳԲՏ միջոցառման հետ: