Դալայ Լաման ելույթ կունենա Մեծ Բրիտանիայում անցկացվող ռոք փառատոնին
Международные новостиԴալայ Լաման այսօր կմասնակցի Մեծ Բրիտանիայի Գլաստոնբերիում անցկացվելիք միջազգային ռոք փառատոնին, որի մասնակիցներին կդիմի ելույթով, գրում է BBC-ն։
Նշվում է, որ Չինաստանի կառավարությունը խիստ դժգոհություն է արտահայտել փառատոնի կազմակերպիչներին՝ Լամային հրավիրելու կապակցությամբ։
Թե ինչի մասին է լինելու Տիբեթի հոգևոր առաջնորդի ճառը՝ հայտնի չէ։ Այնուամենայնիվ նշվում է, որ նա փառատոնից դուրս Մեծ Բրիտանիայում «Բուդդիզմը 21-րդ դարում» վերնագրով սեմիներներ է անցկացնելու։