Բելգիայում երեխաներ տեղափոխող տուրիստական ավտոբուս է կողաշրջվել
Международные новостиՄեծ Բրիտանիայից ժամանած երեխաներին տեղափոխող տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Բելգիայում: Արդյունքում զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արեւմտյան Ֆլանդրիայի Միդելկերկե քաղաքում: Ավտոբուսը տեղափոխելի է եղել մոտ 40 մարդու, որոնցից 34-ը՝ Մեծ Բրիտանիայից ժամանած 11-13 տարեկան երեխաներ:
Նախնական վարկածով ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, տրանսպորտային միջոցը հարվածել է արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհից եւ կողաշրջվել: Զոհվածն ավտոբուսի վարորդն է: Ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: