«Վեցյակի» հետ Իրանի բանակցությունները կշարունակվեն նաեւ հունիսի 30-ից հետո
Международные новостиnews.am-ը գրում է.
Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամներ եւ Գերմանիա) բանակցությունները կշարունակեն նաեւ հունիսի 30-ի վերջնաժամկետից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Վիեննայում ամերիկյան պատվիրակության ներկայացուցչին:
Աղբյուրի տեղեկացմամբ, կողմերը «ծրագրում են մնալ» նաեւ հունիսի 30-ից հետո՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ իրանական պատվիրակության ներկայացուցիչը:
Իրանական «Տասնիմ» գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 28-ին մեկ օրով մեկնելու է Թեհրան՝ խորհրդակցությունների նպատակով, այնուհետեւ վերադառնալու է Ավստրիայի մայրաքաղաք:
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «վեցյակի» բանակցություններում դեռեւս առնվազն 3 առանցքային կետ պետք է համաձայնեցնել: