Ռուսաստանից ցարական ընտանիքին առաջարկել են վերադառնալ և հաստատվել Ղրիմում
Международные новостиtert.am-ը գրում է.
Russia Today-ը հայտնում է, որ Ռուսաստանից պետական մակարդակով առաջարկություն է հնչեցվել ցարական ընտանիքի ներկայացուցիչներին` վերադառնալ Ռուսաստան:
Ըստ այդմ` Լենինգրադի շրջանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Վլադիմիր Պետրովը նամակ է գրել Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնային և իշխան Դմիտրի Ռոմանովիչին` նրանց խնդրելով վերադառնալ Ռուսաստան և դառնալ ազգային մշակույթի ու ավանդույթներ պահպանության խորհրդանիշ, ինչպես դա արվում է շատ եվրոպական միապետություններում:
Ռուսաստանցի պատգամավորը նախկին ցարական ընտանիքին առաջարկել է հաստատվել Ղրիմի կամ Սանկտ Պետերբուրգի իրենց պատմական պալատներից մեկնումեկում: Նրանց խոստացվել է հատուկ կարգավիճակի տրամադրում:
Պետրովը հայտնել է, որ շուտով իր գործընկերների հետ համապատասխան օրենքի նախագիծ կներկայացվի:
Իրականում պատգամավորի հասցեատեր անձինք` Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան և իշխան Դմիտրի Ռոմանովիչը, Ռոմանովների դինաստիայի` միմյանց հետ մրցակցող ճյուղեր են:
Աղբյուրը վկայակոչում է, որ 2013-ին` Ռոմանովների տան 400-ամյակի շրջանում հարցում էր անցկացվել, որի համաձայն ռուսաստանցիների միայն 28 տոկոսն է համաձայն, որ այդ երկրում նորից գահ բարձրանան ցարերը: