Մեկ տարում «Իսլամական պետությունը» 3.000 մարդու է մահապատժի ենթարկել Սիրիայում
Международные новостиtert.am-ը գրում է.
Սիրիայի զգալի տարածքներում հաստատվելուց հետո` մեկ տարվա ընացքում, «Իսլամական պետություն» խմբավորումը 3027 մարդու է մահապատժի ենթարկել` միայն Սիրիայում:
Interfax-ի փոխանցմամբ` նման տվյալ է հրապարակել «Սիրիայում մարու իրավունքների դիտորդական խորհուրդ» իրավապաշտպան կազմակերպությունը: Տվյալները ներառում են 2014-ի հունիսի 29-ից 2015-ի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածը:
Ըստ այդմ` մահապատժի ենթարկվածներից 1787-ը խաղաղ բնակիչներ են եղել, նրանցից 74-ը` երեխա:
Դրանից բացի, ավելի քան 4.000 խաղաղ բնակիչ ներկայումս պատանդ է պահվում իսլամիստների կողմից:
Իրավապաշտպանները պնդում են, որ մեկ տարվա ընթացքում իսլամիստները իրենց վերահսկողության տակ են վերցրել 90 հազար ք/կմ Սիրիայի տարածքներից: