Եվրահանձնաժողովը նոր առաջարկություններ Է ներկայացնելու Հունաստանին
Международные новостиԵվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 29-ին հանդես կգա Հունաստանի համար նոր առաջարկություններով: Այս մասին հայտարարել Է արժութային եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին Ֆրանսիայի RTL ռադիկայանին տված հարցազրույցի ժամանակ:
«Վարկատուների եւ Հունաստանի միջեւ բանակցությունների համար տարածություն տակավին մնում Է: ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր հանդես կգա նոր առաջարկություններով»,- ընդգծել Է նա:
Ավելի վաղ ԵՀ-ի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ հունիսի 29-ին Յունկերը Բրյուսելում կհրավիրի մամուլի ասուլիս՝ նվիրված Հունաստանին: «Յունկերը կնշի շարժման հետագա ուղղությունը, իսկ ես ցանկանում եմ հուսալ, որ բոլորը կգնան փոխզիջման ճանապարհով»,- իր հերթին ասել Է Մոսկովիսին:
Հունական կողմը հունիսի 26-ին հեռացել Է վարկատուների հետ միջազգային օգնության ապասառեցման փոխարեն բյուջետային խնայողության նոր միջոցների շուրջն ընթացող բանակցություններից: Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել Է, որ բանակցությունները դադարեցված են, օգնության ծրագիրը հունիսի 30-ին կավարտվի, եւ Աթենքն արժույթի միջազգային հինմադրամին 1,6 միլիարդ եվրոյի չափով վճարումների հետաձգում չի ստանա, որոնք պետք Է արվեն մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: