Թայվանի ջրաշխարհում հրդեհի առաջին զոհը դարձել Է 20-ամյա մի աղջիկ
Международные новостиՏայվանի ջրաշխարհում հունիսի 27-ին գույների փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի առաջին զոհը դարձել Է 20-ամյա մի աղջիկ, որի մաշկի 90 տոկոսն այրվել Է, բժիշկներին չի հաջորդվել փրկել նրա կյանքը: Այդ մասին, հունիսի 29-ին հաղորդել Է «Ֆենիքս» հեռուստաալիքը:
Վերջին ճշտված տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են տեղական դեպարտամենտի կողմից, հրդեհի հետեւանքով ընդամենը տուժել Է 498, այլ ոչ թե 516 մարդ, ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր: Ներկայում տուժածներին տեղափոխել են 43 հիվանդանոցներ, հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ 79 մարդ ստացել Է թեթեւ, 157-ը՝ միջին աստիճանի ծանրության, 202-ը՝ ծանր վնասվածքներ, եւս 60 հոգու վիճակն առայժմ անհայտ Է:
Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել հունիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 20.30-ին Սինբեյ քաղաքի ջրաշխարհում կազմակերպած երեկոյի ժամանակ, որտեղ ընթանում Էր Color Play Asia «գույների տոնը», որի ժամանակ գույնզգույն նյութ Է փոշեցրվում, ինչն Էլ պայթյունի պատճառ Է դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: