Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայողի մահվան կապակցությամբ
Международные новостиՖրանսիան քննադատում և ցավում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների, բռնության ցանկացած դրսևորման համար: Նման դիրքորոշում հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն` մեկնաբանելով հունիսի 26-ին ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի hայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը:
«Մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ. պետք է ջանքեր գործադրել խուսափելու շեղման ցանկացած և նման գործընթացներից: Բնականաբար, մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորի ընտանիքին և մերձավորներին: Կատարվածը ցավալի իրադարձություն էր»,- ասաց դեսպանը:
«Սակայն այս ամենը չի նշանակում, որ տեղի ունեցածի պատճառով մենք պետք է հրաժարվենք մեր որդեգրած քաղաքականությունից: Ֆրանսիան ջանք չի խնայի շարունակել իր գործուն մասնակցությունն ունենալ բանակցային գործընթացի պահպանման հարցում»,- հավելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանը` կոչ անելով հակամարտության կողմերին խորամուխ լինեն հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների որոնման աշխատանքներին:
Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքիմարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ`կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմիպատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուս տներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀԶՈւզինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ: Հատկանշական է, որ այդ հենակետերիհատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել: