Ֆրանսիան չի երկյուղում Հունաստանի ճգնաժամի հնարավոր հետեւանքներից. Օլանդ
Международные новостиՖրանսիան չի երկյուղում Հունաստանի ճգնաժամի հնարավոր հետեւանքներից: Այս հարցում վստահություն Է հայտնել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում հունական դոսյեի շուրջը կայացած խորհրդակցության արդյունքները,
«Վերջին չորս տարում՝ Հունաստանում ճգնաժամն սկսվելու ժամանակից ի վեր, իրադրությունը լրջորեն փոխվել Է,- նշել Է Օլանդը:- Այսօր Ֆրանսիայի տնտեսությունը ավելի կայուն Է: Վախենալու ոչինչ չկա»:
Մինչդեռ հունիսի 29-ին Փարիզի սակարանի բացվելուց հետո այն կորցրել Է 4 տոկոս: Սակարկությունների ընթացքում թրեյդերներին հաջողվել Է փոքր-ինչ հետ բերել բաժնետոմսերի գների անկումից տանուլ տվածը: Այժմ Credit Agricole-ի արժեթղթերի արժեքը հունիսի 28-ի համեմատությամբ իջել Է 4,2 տոկոսով, BNP Paribas-ի բաժնետոմսերինը՝ 4,5 տոկոսով, Societe Generale-ինը՝ 3,5 տոկոսով: Ելիսեյան պալատում ելույթի ընթացքում Օլանդն ընդգծել Է, որ Հունաստանում հուլիսի 5-ին նշանակված հանրաքվեի արդյունքներից մեծապես կախված կլինի այդ երկրի անդամակցությունը եվրոյի գոտուն:
«Ֆրանսիան ցանկանում Է, որ Հունաստանը մնա եվրոգոտում»,- հավաստիացրել Է նա: Բացի այդ, նրա կարծիքով՝ Հունաստանի եւ միջազգային վարկատուների «եռյակի» միջեւ համաձայնության կնքման համար հնարավորություն դեռ գոյություն ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: