«Իսլամական պետություն»-ն Իրաքում 2014 թվականից 900 քաղաքացու է սպանել
Международные новости«Իսլամական պետության» հանցագործություններով զբաղվող իրաքյան մոնիթորինգի կենտրոնը հաստատել է, որ 2014թ. հունիսից ի վեր իսլամիստական կազմակերպության ձեռքով 900 քաղաքացիներ են սպանվել Մոսուլ և Ֆալլուջա քաղաքներում: Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կենտրոնի խոսնակ Հասան Ջիհադի խոսքով՝ մանրամասն զեկույց կհրապարակվի ԻՊ-ի հանցագործությունների մասին:
Նա նաև տեղեկացրել է, որ ԻՊ-ն ավելի քան 60 պետական հաստատություն է ոչնչացրել, ինչպես նաև թալանել է 4 հազարից ավել բնակելի տուն:
Կենտրոնը նաև տեղեկացրել է, որ ավելի քան հազար գաղթականների տներ են ականապատվել Մոսուլում և Ֆալլուջայում:
Իրաքյան անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ՝ Անբարի նահանգում օդային ուժերի հարձակման հետևանքով ԻՊ-ի 40 անդամ է սպանվել, այդ թվում` երկու ղեկավար: Ռազմական գործողություններին աջակցել են ազգային պաշտպանական ջոկատնեը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտիիսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրավված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթհիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշումէ ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: