ՌԴԱԳՆ-ն հաստատել է, որ Թունիսում զոհվել է ռուս զբոսաշրջիկ
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից մահացել է ռուս զբոսաշրջիկ: «Պարզվել է ՌԴքաղաքացի, 1961 թվականին ծնված Տ.Վ. Խոմենկոյի ինքնությունը, ով հանգստանում էր «Ռիո Իմպերիալ Մահրաբա» հյուրանոցում: Ներկա դրությամբ Թունիսում ՌԴ դեսպանությունն աշխատանքներ է տանում նրա դին հայրենիք տեղափոխելու համար»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նաև հաստատվել է, որ զոհվածի դուստրը վիրահատվել է և գտնվում է բավարար վիճակում:
Մի քանի օր առաջ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էին մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ: