Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին նահանգում ահաբեկիչներից մի քանի շրջաններ են ազատագրել
Международные новостиԻրաքի Սալահ ադ Դին նահանգի Բայջի շրջանում հունիսի 29-ին ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» ոստիկանության պետը և օգնականը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, իրաքյան տեղեկատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ իրաքյան միասնական ուժերն առաջընթաց են գրանցել Բայջիի նավթավերամշակման գործարանի շրջանում և վերահսկողություն են հաստատել գործարանի արևմուտքում գտնվող Թել Աբու ճանապարհի վրա: Իրաքյան միասնական ուժերը կարողացել են ազատագրել Բայջիի Մալիհա, Հարիջիա շրջանները, ինչպես նաև վնասազերծել են 12 պայթուցիկ սարքավորումներ և որոշ ականապատ տներ: