Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ուժեղացրել է ռազմական ներկայությունը
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական տեխնիկա են կուտակել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գազիանթեփի (Այնթափ) Քարքամըշ գավառում գտնվող թուրք-սիրիական սահմանին կանգնեցվել են զգալի քանակությամբ զրահատեխնիկա և զրահամեքենաներ: Ուժեղացվել է սահմանային շրջանների վերահսկողությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Թուրքիան վտանգող ցանկացած ուժի դեմ զորք կիրառելուհարցում: Նման հայտարարությամբ նախօրեին հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: