Թունիսի ահաբեկչությունը ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել երկրին
Международные новостиԹունիսում հունիսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչությունը զգալի վնասներ է հասցրել երկրի տնտեսությանը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Թունիսի զբոսաշրջության նախարար Սալմա Էլլումի Ռեկիկը` ավելացնելով, որ երկիրն ահաբեկչությունից հետո կարող է կորցնել նվազագույնը 515 միլիոն ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ վերադարձել են Թունիսից:
Հունիսի 26-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Սուս քաղաքում ահաբեկիչը կրակ էր բացել լողափին հանգստացողների ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքովԲրիտանիայի 18 քաղաքացի էր զոհվել: Զոհերի ընդհանուր թիվը հասել էր 39-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: Տուժածների թվում նաև բելգիացիներ,գերմանացիներ, ֆրանսիացիներ ու ուկրաինացիներ կան: