Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ են անում լուսավոր պայքարը կեղտոտելու փորձ չանել

Общество

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ իրենց պայքարը քաղաքական չէ և իրենք պայքարում են միայն էլեկտրաէնորգիայի թանկացման որոշման դեմ: Նրանք կոչ են անում փորձ չանել կեղտոտելու այն լուսավոր պայքարը, որ իրենք ձևավորել են:

Նախաձեռնության անդամներն առաջիկայում հանդիպումներ կունենան տնտեսագետների և իրավագետների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և իրենց հետագա քայլերը հստակեցնելու համար: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը: Նա նշեց, որ իրենք նպատակահարմար չեն համարել Բաղրամյան պողոտայում մնալը, քանի որ փողոցը երկար ժամանակ փակելը չէր կարող ցանկալի արդյունք տալ:«Մենք որոշեցինք պայքարի այլ հարթակ ընտրել: Առաջիկայում մենք հանդիպումներ կունենանք իրավագետների, տնտե սագետների տարբեր մասնագետների հետ, քննարկումներ կկազմակերպենք՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել ստեղծված իրավիճակում»,- նշեց Քոչարյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփեյանն, անդրադառնալով Բաղրամյան պողոտան լքելու որոշմանը, նշեց, որ իրենք բավականին երկար ժամանակ մնացին Բաղրամյանում, փակ պահեցին փողոցը և արդյունքում արդեն լճացած վիճակ էր ստեղծվել: «Մենք հասկացանք, որ հարկավոր է այլ հարթակ տեղափոխել պայքարը, քննարկումներ ծավալալ տարբեր մարդկանց, մասնագետների հետ, որպեսզի պլանավորենք մեր հետագա քայլերը»,- ասաց Հովսեփյանը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամները նաև վստահեցրեցին, որ իրենք շարունակելու են լինել Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց կողքին: Նրանք հայտնեցին, որ համակարգող խմբով գնալու են Բաղրամյան և կանգնելու են ժողովրդի կողքին: Արթուր Քոչարյանն ընդգծեց, որ ինչ-որ մարդիկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների անունից սկսել են պիտակավորել Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց: «Նման բան չկա, մենք կրկնում ենք, որ այնտեղ մնացել են մեր քույրերն ու եղբայրները: Նրանք ընտրել են պայքարի այդ ձևը, և մենք էլ միանալու ենք նրանց: Համակարգող խմ բի անդամներով գնալու ենք և կանգնենք մեր ժողովրդի կողքին: Ես ցանկանում եմ նաև հայտարարել, որ մեր մեջ որևէ պառակտում չկա: Թեև մեր կողմից Բաղրամյան պողտան լքելուց հետո եղան մեր մեջ պառակտում մտցնելու փորձեր, սակայն դա նրանց չի հաջողվել: Մեզ դեռ չի հաջողվել պարզել, թե ովքեր էին փորձում մեզ պառակտել, սակայն դա նրանց չի հաջողվել»,- վստահեցրեց Քոչարյանը:

Միևնույն ժամանակ նախաձեռնության անդամները նշում են, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հարթակի վրա գտնվող անձանց հետ որևէ կոնտակտի մեջ չեն մտել: Նրանք պնդում են, որ չգիտեն, թե ովքեր են այդ անձինք՝ հավելելով, որ իրենք ակտիվ կապի մեջ են պողոտայում գտնվող այն մարդկանց հետ, ովքեր հենց սկզբից եկել են իրենց հետևից և հիմա շարունակում են մնալ Բաղրաման պողոտայում:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ, անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց վախեցրել են, ընդգծեց, որ նման բան չի եղել: «Ես արդեն 3 տարի է՝ փողոցային պայքարի մեջ եմ և այդ ընթացքում շատ բաներ եմ տեսել: Եթե ես վախեցող լինեի, դուրս չէի գա պայքարի: Երբ ես մտնում էի այս ամենի մեջ, շատ լավ գիտակցում էի, որ ամեն ինչ կարող է լինել: Եվ վստահեցնում եմ, որ մեզ ոչ մեկ չի վախեցրել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահն իր ելույթում կրկին պատրաստակամություն է հայտնել հանդիպել  ակտիվիստների հետ, «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հետագա գործողությունները դեռ պետք է հստակեցվեն: «Մենք դեռ չունենք մասնագետների լիարժեք կարծիք թե որքանով է մեզ անհրաժեշտ այդ աուդիտը, որ պետք է անցկացվի ՀԷՑ-ում, չունենք կարծիքներ, թե որքանով է հիմնավոր այն, որ կառավարությունը պետք է փոխհատուցի և այլ հարցերի պատասխաններ: Մենք այս ամենը կքննարկենք մասնագետների հետ, որից հետո նոր կհստակեցնենք մեր հետագա գործողությունները»,- ասաց նա:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկ ների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме