Մեքսիկայի խոշորագույն մեդիահոլդինգը բոյկոտ Է հայտարարել Դոնալդ Թրամպին
Международные новостиՄեքսիկայի Grupo Televisa խոշորագույն մեդիահոլդինգը հայտարարել Է այն բոլոր ծրագրերը բոյկոտելու մասին, որոնք կապված են ԱՄՆ-ի նախագահի թեկածու, միլիարդատեր Դոնալդ Թրամպի անվան հետ. պատճառը նրա արտահայտություններն են մեքսիկացի միգրանտների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջերս Թրամպը հայտարարել Էր, որ Մեքսիկան, իր կարծիքով՝ ԱՄՆ Է ուղարկում ոչ ամենալավ մարդկանց, որոնք զբաղվում են թմրամաքսանենգությամբ աւ հանցավորությամբ:
«Պարոն Թրամպը ո՛չ ըմբռնում, ո՛չ Էլ հարգանք Է դրսեւորել մեքսիկացի միգրանտների նկատմամբ եւ վիրավորել Է Մեքսիկայի ամբողջ բնակչությանը»,- ասված Է հոլդինգի հայտարարության մեջ: Այս պատճառով Televisa-ն իր համար հնարավորություն չի տեսնում մասնակցելու որեւիցե ծրագրի, որն առնչություն ունի Թրամպի հետ, այդ թվում՝ «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթի լուսաբանումը:
Televisa-ն Մեքսիկայի առաջատար հեռուստաալիքներից մեկն Է եւ զբաղեցնում Է Լատինական Ամերիկայում իսպաներեն հեռուստածրագրերի արտադրության առաջատար տեղերից մեկը: Ավելի վաղ Թրամպի հետ համագործակցելուց իրենց հրաժարման մասին հայտարարել են Միացյալ Նահանգների Univision եւ NBC ալիքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: