ԻՊ-ն սիրիացի կանանց է գլխատել
Международные новости«Իսլամական պետությունը» սիրիացի երկու կանանց է գլխատել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ ԻՊ-ն Սիրիայում գլխատում է կանանց: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը նշել է, որ դե պքն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հունիսի 29-ին Սիրիայի արևելքում` Դեր Զորի նահանգում:
Կանայք սպանվել են իրենց ամուսինների հետ: Նրանք բոլորը մեղադրվել են կախարդանքով զբաղվելու մեջ:
Նախորդ շաբաթվա ընթացքում ԻՊ-ն համացանցում տարածել էր տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են գլխատվել իսլամական այլ խմբավորումների 12 անդամենր:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկուճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամականէմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամականխալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: