Եմենի հակամարտության ընթացքում մոտ 300 երեխա է զոհվել
Международные новостиԵմենի հակամարտության ընթացքում զոհվել է 279 երեխա, ևս 402-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Ժնևում նշել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպության ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլերակը: Նա ուշադրություն է հրավիրել առողջապահության տեսանկյունից երկրում ստեղծված ծանր իրավիճակին` նշելով, որ մինչև 15 տարեկան 2,6 միլիոն երեխա պատվաստումների դադարեցման պատճառով կարմրուկով հիվանդանալու վտանգի տակ են: Վատ սանիտարական պայմանների և խմելու ջրի բացակայության հետևանքով 2,5 միլիոն երեխայի սպառնում է փորլուծություն: Քրիստոֆ Բուլերակի խոսքով՝ սուր շնչառական վարակներով երեխաների թիվը հասել է 1,3 միլիոնի, քանի որ հիվանդանոցները չեն գործում այնպես, ինչպես հարկն է:
Եմենի մայրաքաղաք Սանայում հունիսի 30-ին ռազմական հիվանդանոցի մերձակայքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 28 մարդ է վիրավորվել:
Եմենում իրավիճակը սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ ՌաբբոՄանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն,իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին, շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-իօդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝«Հույսի վերականգնում» փուլը: