Բելառուսի ԱԺ-ն հավանություն է տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությանը
Международные новостиԲելառուսի խորհրդարանի վերին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Ղրղզստանի անդամակցության պայմանագրի օրինագիծը: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Ավելի վաղ, հունիսի 26-ին համապատասխան օրինագիծը ընդունվել էր Բելառուսի խորհրդարանի ստորին պալատում: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Բելառուսի նախագահը:
ԵՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: