Չինացի պաշտոնյաներին պարտավորեցրել են երդում տալ՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա
Международные новостиՉինացի պաշտոնյաները, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի որոշմամբ, այժմ պարտավոր կլինեն երդում տալ՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա: Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) մշտական կոմիտեն, հուլիսի 1-ին հավանություն Է տվել համապատասխան օրենքին:
«ԺՆՀԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված բոլոր մակարդակների պաշտոնյաները, ինչպես նաեւ ժողովրդական կառավարության կողմից նշանակված պաշտոնատարները, բոլոր մակարդակների դատավորներն ու դատախազները պարտավոր են պաշտոնն ստանձնելու ժամանակ հրապարակային երդում տալ Սահմանադրության վրա»,-ասված Է օրենքի տեքստում, որը տարածվել Է ԺՆՀԺ-ի մամուլի գրասենյակի կողմից:
Օրենքի համաձայն՝ երդումն արտասանելիս, որը բաղկացած Է 70 հիերոգլիֆներից, պաշտոնյաները պետք Է ձախ ձեռքը դնեն Սահմանադրության վրա, իսկ բռունցքված աջ ձեռքը վեր բարձրացնեն: Սրահում, որտեղ ընթանում Է արարողությունը, պատի վրա պետք Է կախված լինի ազգային դրոշը կամ զինանշանը:
Օրենքն սկսելու Է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:
Չինաստանի գործող Սահմանադրությունն ընդունվել Է 1982 թվականի դեկտեմբերի 4-ին: Այժմ այդ օրը հաստատված Է որպես Սահմանադրության օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: