Պետդուման վավերացրեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու պայմանագիրը
Международные новостиՌԴ Պետդուման հուլիսի 1-ին վավերացրել Է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ղրղզստանը մայիսի 22-ին ավարտել Է ԵԱՏՄ-ին հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերը:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստում: Սակայն հանրապետության փաստական անդամակցումը տեղի կունենա միայն միավորման մասնակից բոլոր երկրներում վավերացման ներքին ընթացակարգերի ավարտից հետո:
Հունիսի 30-ին այդ պայմանագրին հավանություն Է տվել Բելառուսի խորհրդարանը, իսկ հուլիսի 1-ին՝ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսը (ստորին պալատը):