ԵԱՏՄ-ն պետք Է «շղթայակցի» Եվրոպան եւ ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. Նարիշկին
Международные новостиԵվրասիական տնտեսական միությունը կոչված Է «շղթայակցելու» Եվրոպան եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽԿ): Այս կարծիքը հայտնել Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ հուլիսի 2-ին Մոսկվայում բացելով ԵԱՏՄ-ի երիտասարդ ղեկավարների առաջին համաժողովը, տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով ՏԱՍՍ-ին:
«ԵԱՏՄ-ն կոչված Է իսկական կցիչ դառնալ Եվրոպայի եւ արագորեն թափ առնող Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ»,-ասել Է Նարիշկինը: Նրա խոսքով՝ միության հիմքում ընկած են ինքնիշխանության, հավասարության, սահմանադրական իրավունքների եւ մարդու ազատությունների գերակայության, մասնակից երկրների պատմության, մշակույթի եւ ավանդույթների հարգման սկզբունքները: Նա նշել Է, որ ԵԱՏՄ-ի բոլոր անդամները ձգտում են հասնել ազգային տնտեսությունների համակորղմանի արդիականացման եւ մրցունակության աճի: «ԱՊՀ-ի երկրների համար ցանկացած այլ աշխարհաքաղաքական ընտրություն կենթադրեր ոչ իրավահավասար անդամակցություն, այլ միայն ասոցիացիա ինտեգրացիոն այլ միավորումների, օրինակ՝ Եվրամիության հետ՝ ազգային շահերի ու ազգային ինքնիշխանույթան նկատմամբ նրա լիակատար գերիշխանությամբ»,-ասել Է Պետդումայի խոսնակը:
Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունն սկսել Է աշխատել ոչ դյուրին պայմաններում՝ համաշխարհային տնտեսության մեջ գլոբալ ճգնաժամային երեւույթների ժամանակ եւ «արտասահմանից գործադրվող ճնշման» պայմաններում: «Ուստի մեզ համար ավելի ակտուալ Է դառնում նոր անվտանգ, կայուն ու բազմակենտրոն աշխարհակարգի ձեւավորումը, որտեղ ուժի կենտրոնները չեն դիմակայում, այլ գործակցում են միմյանց հետ, ներազգային խնդիրները լուծում են ոչ ի վնաս մյուսների, այլ հենվելով աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ փոխշահավետ ու կառուցողական համագործակցության վրա»,-հավելել Է Սերգեյ Նարիշկինը: