Թուրքիայի բնակչության գրեթե 4 տոկոսն անգրագետ է
Международные новостиԹուրքիայի 6 տարեկանից բարձր բնակչության գրեթե 4 տոկոսը (2,66 մլն) գրել-կարդալ չգիտի:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ասվում է 2014 թվականին բնակչության կրթության մակարդակի վերաբերյալ Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցում:
Ըստ այդ զեկույցի` 15 տարեկանից բարձր բնակչության 25,81 տոկոսն ունի նախնական, 18,45 տոկոսը` տարրական, 8,64 տոկոսը` միջնակարգ կամ դրան համարժեք կրթություն: Ավագ դպրոց կամ վարժարաններ է ավարտել այդ տարիքային խմբի 21,92 տոկոսը, համալսարաններ` 12,95 տոկոսը: Մագիստրոսական կրթություն ունի 1,01 տոկոսը, գիտական աստիճան` 0,28 տոկոսը:
Թուրքիայի «ամենաանգրագետ» նահանգների մեջ հիշատակվում են Անթալիան, Իզմիրը, Թեքիրդաղը: «Ոչ գրագետ» նահանգների մեջ են Սիիրթը (Սղերթ), Մարդինը եւ Ուրֆան (Եդեսիա):