Հույների մեծամասնությունը պաշտպանում Է զիջումները վարկատուների պահանջներին. GPO
Международные новостиՀունաստանի բնակիչների մեծամասնությունը հանդես Է գալիս այն պայմանների ընդունման օգտին, որոնք երկրին ներկայացվել են միջազգային վարկատուների կողմից: Այդ մասին հաղորդել Է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով GPO կազմակերպության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:
Ներկայում հուլիսի 5-ի հանրաքվեում վարկատուներին զիջումներ անելու օգտին պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 47 տոկոսը: Միեւնույն ժամանակ վերջնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու օգտին արտահայտվել Է հարցվածների 43 տոկոսը: Մնացածները դեռեւս չեն կողմնորոշվել:
Հարցումը հունիսի 30-ին անցկացվել Է հազար մասնակիցների շրջանում: Դրա հեղինակների տվյալներով՝ սխալանքը չի գերազանցում 3,1 տոկոսը: Ընդ որում՝ դեռ անցած շաբաթ զիջումներից հրաժարվելու կողմնակիցների թիվը կեսից ավելին Էր:
Հունիսի 5-ին Հունաստանում տեղի կունենա հանրաքվե, որում երկրի քաղաքացիները պետք Է որոշեն՝ արժե արդյոք, որ Աթենքը պետական ծախսերը կրճատի վարկատուների կողմից առաջարկված եղանակով: Այդ պայմաններն ընդունելուց հույների հրաժարվելու դեպքում երկրին սպառնում Է պարտազանցում եւ եվրոգոտուց հեռացում:
Մինչդեռ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 1-ին ազգին հղած ուղերձում կոչ է արել համաքաղաքացիներին՝ հանրաքվեում դեմ քվեարկել Եվրոպայի կողմից առաջարկված խիստ խնայողության միջոցառումներին:
Իր դիրքորոշումը Ցիպրասը հիմնավորել է նրանով, որ եվրոգոտու գործող առաջարկն ընդունելուց հրաժարվելը կօգնի Հունաստանին՝ ավելի լավ պայմաններ ստանալ բանակցություններում: Ցիպրասը որպես օրինակ է բերել Լիսաբոնի համաձայնագրի վավերացումից Իռլանդիայի հրաժարման հետ կապված իրադրությունը, ինչը Իռլանդիային թույլ տվեց հասնել ավելի լավ պայմանների:
Վարչապետը հավելել է, թե նրանք, ովքեր խոսում են վարկատուների ընթացիկ առաջարկից հրաժարվելու դեպքում եվրոգոտուց Հունաստանի անխուսափելի դուրս գալու մասին, ստում են: «Հուլիսի 5-ի հանրաքվեն կասկածի տակ չի դնում եվրոգոտուն երկրի անդամակցությունը»,- ասել է Ցիպրասը: