Ֆիլիպիններում լաստանավի խորտակման զոհերի թիվն անցել Է 40-ից
Международные новостиԱռնվազն 42 մարդ Է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հուլիսի 3-ին հաղորդել Է EFE գործակալությունը: Եվս 11 մարդ անհայտ կորած Է համարվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Kim Nirvana լաստանավը, որի վրա եղել 173 ուղեւոր, հուլիսի 2-ին խորտակվել Է Օրմոկ քաղաքից դեպի Կամոտես կղզի ուղեւորվելու ճանապարհին: Նավը ջրասույզ Է եղել ափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Նախնական տվյալների համաձայն՝ աղետի պատճառ Է դարձել սաստիկ ալեկոծությունը ծովում, սակայն, Ֆիլիպինների իշխանություններն արդեն հայտարարել են, որ առայժմ չի կարելի բացառել մարդկային գործոնը: Կատարվում Է հետաքննություն:
Նավապետը եւ նրա անձնկազմը կալանքի տակ են գտնվում Ֆիլիպինների ծովային առափնյա պահպանության օբյեկտներից մեկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: