Հունաստանի վարչապետը վարկատուներին խնդրել է դուրս գրել հունական պարտքի 30 տոկոսը
Международные новостиՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին խնդրել է դուրս գրել երկրի պետական պարտքի 30 տոկոսը և Աթենքին 20-ամյա արտոնյալ ժամանակահատված տրամադրել: Ինչպես փոխանցում է The Telegraph-ը, այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր տեղի ունեցած հեռուստաուղերձի ժամանակ:
«Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը Հունաստանի տնտեսության մասին, որը նախօրեին է հրապարակվել, ապացուցում է մեր որոշման ճշմարտացիությունը», - պարբերականը մեջբերում է Ցիպրասի խոսքը:
Այսօր ավելի վաղ Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսը բնակչությանը կոչ է արել հավանության արժանացնել միջազգային վարկատուների առաջարկները:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հունաստանում հանրաքվե կանցկացվի երկրում տնտեսության խստացված ռեժիմ սահմանելու մասին: Վարկատուները` ի դեմս ԱՄՀ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողովի պնդում են 8 կետից բաղկացած ծրագրի ընդունման վրա: