Զինյալները հրթիռակոծել են Իսրայելը Եգիպտոսի Սինա թերակղզու տարածքից
Международные новостиԱնհայտ զինյալները Եգիպտոսի տարածքից՝ Սինա թերակղզուց, հրթիռակոծել են Իսրայելի տարածքը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով հրթիռներն ընկել են հրեական պետության հարավի շրջաններում և տուժածներ չկան:
Հարձակման մասին հայտնի է դարձել Reuters լրատվական գործակալության՝ իսրայելական բանակում գտնվող աղբյուրի միջոցով:
Վերջին մի քանի օրերին Սինա թերակղզում կատաղի ռազմական բախումներ են տեղի ունենում եգիպտական բանակի և իսլամիստ ծայրահեղականների միջև: