Սաակաշվիլին վատ աշխատելու համար 21 մարդու է ազատել աշխատանքից
Международные новостиՈւկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին անարդյունավետ աշխատանքի համար մարզպետարանի 2 վարչություն է լուծարել՝ աշխատանքից ազատելով ավելի քան 20 աշխատակցի, հայտնում է «o1.ua»-ն։
Խորհրդակցության ժամանակ Սաակաշվիլին լսել է ներքին աուդիտի վարչության, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման և կանխման վարչության զեկույցները։
Դրանից հետո Սաակաշվիլին ասել է, որ պարբերաբար քաղաքացիներից կաշառակերության մասին բողոքներ է ստանում։
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար պետք է վճարել, դա արագ տալու համար՝ ավելի շատ գումար։ Աղետ է իսկական»,- ասել է նա։
Այնուհետ նա այդ երկու վարչությունները լուծարելու որոշում է կայացրել։