Հիլարի Քլինթոնը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ից գաղտնի տեղեկություններ գողանալու համար
Международные новостиԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ցանցահենների օգնությամբ ԱՄՆ-ի պետական գաղտնիքներ, ինչպես նաև կոմերցիոն տեղեկություններ գողանալու համար. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Ընտրողների առաջ ելույթ ունենալով՝ Քլինթոնը նշել է, որ չինական ռազմական ուժն աճում է շատ արագ և, նրանք ունեն ռազմական օբյեկտներ, որոնք սպառնում են այն երկրներին, որոնց հետ ԱՄՆ-ն պայմանագրեր ունի, օրինակ՝ Ֆիլիպիններին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է չափազանց զգոն լինի ուժեղացող Չինաստանի հետ հարաբերություններում։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը հայտարարել էր, որ Չինաստանը հիմնական կասկածյալն է՝ ամերիկյան տվյալների բազան կոտրելու և ԱՄՆ-ի միլիոնավոր պետական աշխատողների տվյալները գողանալու գործում։