Հունաստանի հանրաքվեին գերակշռում է «ոչ» պատասխանը. աղբյուր
Международные новостиՀունաստանում վակատուների պայմաններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանրաքվեի ընթացքում գերակշռում է «ոչ» տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ վարկատուների առաջարկներին «ոչ» ասողների քանակը 4-8 տոկոսով ավելացել է։
Հիշեցնենք, որ այսօր Հունաստանում հանրաքվե է տեղի ունենում, որի ընթացքում ժողովուրդը պետք է որոշի՝ ընդունել միջազգային վարկատուների առաջարկներն ու խստացնել երկրի տնտեսությունը, թե ոչ։
Հանրաքվեն կշարունակվի մինչև 19։00-ն։