Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պատվաստումը Ալցհեյմերի բուժման ապագան է. պատմում է պրոֆեսոր Մ.Աղաջանյանը

Общество

Ալցհեյմերի հիվանդությունը սարսափելի հիվանդություն է, որը ախտահարում է մարդու կոգնիտիվ գործառույթներն ու հիշողությունը: Միայն ԱՄՆ-ում դրանով տառապում է 5 միլիոն մարդ, իսկ ամբողջ աշխարհում Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների թիվը 25-30 միլիոն մարդ է կազմում: Բուժել Ալցհեյմերը ժամանակակից բժշկությունն ու գիտությունն ի զորու չեն, սակայն շատ ընկերություններ այսօր աշխատում են պատվաստանյութերի ստեղծման վրա, որոնք ի զորու կլինեն եթե չկանխել հիվանդության զարգացումը, ապա դանդաղեցնել դրա ընթացքը:

Այդպիսի պատվաստանյութերից մեկի ստեղծման վրա է աշխատում Մոլեկուլյար բժշկության ինստիտուտը ներկայացնող իմունոլոգ Միխայիլ Աղաջանյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց մշակվող վակցինայի, ինչպես նաեւ Ալցհեյմերի բուժման՝ գոյություն ունեցող մոտեցումների մասին:

Դեղեր, որոնք կարող են բուժել Ալցհեյմերը, ցավոք սրտի, գոյություն չունեն: Կան, տեղեկություններ երկու համակցվող դեղերի մասին, որոնք թույլ են տալիս որոշակի դրական արդյունքներ արձանագրել, սակայն այդ տվյալները դեռեւս շատ չեն: Շատ գիտնականներ այժմ սպասում են այս դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքներին: Կան նաեւ դեղեր, որոնք օգտագործվում են միայն ախտանշային բուժման համար: Որոշ դեպքերում դրանք փոքր ինչ բարելավում են պացիենտների հիշողությունն ու ընդհանուր վիճակը:

Քանի որ հիվանդությունը շատ վտանգավոր է ոչ միայն հիվանդի, այլ նաեւ երկրի տնտեսության համար («Մենք ակնկալում ենք, ոեւ մեկ տրիլիոն 200 մլն դոլար պետք կգա այս հիվանդությամբ տառապող մարդկանց բուժման համար25 տարի հետո, դրանք լուրջ գումարներ, որոնք կարող են քայքայել երկրի տնտեսությունը», - նշեց բժիշկը), շատ ընկերություններ հիվանդությունը հաղթահարելու ու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հաշմանդամությունը կանխելու միջոցներ են փնտրում:

Ինչպես նշեց Միխայիլ Աղաջանյանը, 2000 թվականից սկսած Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում: Առաջին հերթին գիտնականները պարզել են, որ այս հիվանդության զարգացմանը մասնակցում են երկու սպիտակուց՝ փոքր ամիլոիդ, որը կազմված է ընդամենը 42 ամինաթթուներից, եւ սպիտակուց TAU՝ միկրոտուբուլյար սպիտակուց, որը սկսում է ֆոսֆորիլացվել եւ դադարեցնում իր գործառույթները:

Այսօր ընդունված է կարծել, որ, եթե ամիլոիդը յուրահատուկ տրիգեր է հանդիսանում, այն ակտիվացնում է Ալցհեյմերը: Սակայն հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս միայն այն պահից, երբ պացիենտի մոտ սկսում են ակումուլացվել TAU սպիտակուցները: Հենց այդ ժամանակ է սկսվում հիշողության կորուստը:

Այսպիսով, այսօր շատ խոշոր ընկերություններ աշխատաում են Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման վրա: Ինքը Աղաջանյանը աշխատում է Լումբեկ դանիական ընկերության՝ այդպիսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին:

«Մենք պատվաստանյութը ավելի բարդ ու ավելի հետաքրքիր ենք դարձրել: Այն ինդուցում է հակամարմիններ, որոնք էլ հեռացնում են այդ սպիտակուցներն ուղեղից», - բացատրում է գիտնականը:

Այս հակամարմինների աշխատանքի ստույգ սկզբունքներն առայժմ հայտնի չեն, սակայն, հավանաբար, դրանք, հայտնվելով ուղեղում, հեռացնում են այնտեղից պաթոլոգիկ մոլեկուլները, իսկ արդյունքում կոգնիտիվ գործառույթները բարելավվում են:

Այժմ նաեւ կլինիկական փորձարկումներ են իրականացվում ամիլոիդի դեմ, սակայն դրանք այնքան էլ  հաջող չեն: Խնդիրն այն է, որ պատվաստումն արվում է հիմնականում բավականին ուշ, երբ հիվանդությունն արդեն կա, եւ կան TAU սպիտակուցներ, եւ հիշողության կորուստ, եւ այդ պատճառով դրական արդյունքներ առայժմ ոչ մի ընկերություն չի աձանագրել: Շատ ընկերություններ արդեն դադարել են աշխատանքները, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք շարունակում են աշխատաել պատվաստանյութի ստեղծման վրա:

 

Ինչպես նշեց բժիշկ Աղաջանյանը, ամիլոիդների դեմ պատվաստանյութերի հիմնական բարդությունը կայանում է նրանում,  որ վակցինացիան պետք է վաղ սկսել՝ մինչեւ հիվանդության զարգանալը: Իսկ ահա TAU սպիտակուցների դեմ պատվաստվել կարելի է նաեւ ավելի ուշ, այդ պատճառով այս պատվաստանյութը բավականին խոստումնալից է թվում

Բացառված չէ, սակայն, որ մոտ ապագայում գիտնականները հնարավորություն կստանան ավելի դրական արդյունքներ արձանագրել նաեւ ամիլոիդների դեմ պատվաստանյութերի ստեղծման գործում: Ինչպես նշեց բժիշկ Աղաջանյանը, բիոմարկերներն այսօր շատ բան են փոխել: Նախկինում բժիշկները չէին կարողանում ախտորոշել Ալցհեյմերը եւ ախտորոշում էին այն՝ հիմնվելով պացիենտի հետ զրույցի վրա, իսկ այժմ կան բիոմարկերներ, որոնց միջոցով կարելի որոշել վերոնշյալ սպիտակուցների քանակն ու հասկանալ, որ փուլում է գտնվում հիվանդությունը:

Այս ամեն հետ կապված՝ հիվանդության փուլերի ընկալումը եւս փոխվել է: Նախկինում դրանք երեքն էին՝ mild, moderate, severe, իսկ հիմա իրավիճակը փոպվել է, եւ գիտնականներն արդեն գիտեն հիվանդության ապախատանշային փուլի մասին, երբ ախտանիշներ դեռ չկան, սակայն բիոմարկերներով կարելի է որոշել սպիտակուցների քանի, ամիլոիդների քանակը եւ հասկանալ, որ հիվանդությունը կա եւ զարգանում է:

Ճիշտ է, այս մեթոդները, բժիշկների պնդմամբ, դեռեւս շատ բարդ են: Սակայն դրանց զարգացումը կարող է օգնել պատվաստումը սկսել հնարավորինս շուտ, ինչն էլ պատվաստանյութերն ավելի արդյունավետ կդարձնի: 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме