Իրանը և «վեցնյակը» կարող են համաձայնագիր կնքել հաջորդ շաբաթ. Ջոն Քերի
Международные новостиtert.am-ը գրում է.
«Վեցնյակի» երկրները և Իրանը ավելի մոտ են համաձայնագիր կնքելուն, քան երբևէ: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Քերիի խոսքով` չնայած մի շարք հիմնարար խնդիրների առկայությանը` ճիշտ որոշումներ կայացնելու դեպքում իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը կարող է կնքվել արդեն հաջորդ շաբաթ:
Նա նշել է, որ «վեցնյակի» երկրների նախարարները հուլիսի 5-ին կվերադառնան Վիեննա` բանակցությունների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսի 5-ի երեկոյան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փոխղեկավարը կայցելի Իրան: