Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց 1 մլրդ եվրոյի «անցք» կբացի Գերմանիայի բյուջեում. Բունդեսբանկ
Международные новостиtert.am-ը գրում է
Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, Գերմանիայի բյուջեում առաջիկա տարիներին 1 միլիարդ եվրոյի «անցք» կբացվի: Lenta.ru-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Բունդեսբանկի ղեկավար Յենս Վայդմանը:
Ինչպես նա մեկնաբանել է՝ Եվրոպական կենտրոնական բանկը նախկինի պես 20 մլրդ եվրոյի հունական պետական արժեթղթեր է պահում: Միաժամանակ Բունդեսբանկի ակտիվների մեկ քառորդը գտնվում է ԵԿԲ-ում: Հետևաբար Հունաստանի պետական պարտատոմսերի արժեզրկումը կբերի գերմանական կարգավորողի համամասնական կորստի, այսինքն նաև` Գերմանիայի բյուջեի:
Վայդմանն զգուշացնում է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է պատրաստ լինի, որ Բունդեսբանկը սովորականի պես չի ներկայացնի իր հերթական հաշվետվությունը: