Ֆրանցիսկոս պապն սկսել Է առաքելական այցը Լատինական Ամերիկա
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապն սկսել Է իր մեկշաբաթյա առաքելական այցը Լատինական Ամերիկա: 13 ժամ տեւած թռիչքից հետո տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) քահանայապետը ժամանել Է Էկվադորի մայրաքաղաք, տեղեկացնում Է Արմենպրեսը: Կիտոն նրա իններոդ արտասահմանյան ուխտագնացության առաջին փուլն Է, ուխտագնացություն, որը կտեւի մինչեւ հուլիսի 13-ը: Բացի դրանից, Հռոմի հովվապետը կայցելի նաեւ Բոլիվիա եւ Պարագվայ:
Ինչպես նշել Է Վատիկանի ռադիոն, Էկվադորը համարվում Է Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկիրը, եւ վերջինիս պատմությունը, ներառյալ հակամարտություններն ու դիկտատուրաները, կարեւոր ֆոն կդառնա պապի ուղեւորության համար: Կիտոյի փողոցներում իրավապահ մարմինները լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում՝ մայրաքաղաքի մի քանի շրջաններում հակակառավարական բազմահազարանոց ցույցերի պատճառով անվտանգության ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: