Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օմբուդսմենը վերջնական գնահատական է հրապարակել հունիսի 23-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Общество

 Բաղրամյան պողոտայում  և Ազատության հրապարակում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էր խնդրել Ոստիկանությունից: Ինչպես  Արմենպրեսին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, վերլուծելով ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանո ւմները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և օմբուդսմենի գրասենյակի կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի ոստիկանության գործողությունները ՄԻՊ Կարեն Անդրեասյանը համարում է ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և տարածված հայտարարությամբ ներկայացնում է արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:

«Մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ դրական ենք գնահատում հավաքի մյուս օրերին ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և  հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը:

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ Օմբուդսմենի դիրքորոշման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները.

1. Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասն ակցել են հունիսի 23-ի գործողություններինոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբխախտել Ոստիկանությանծառայողի էթիկայի կանոնները:

«Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են Ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Սակայն Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ոչ միայն չեն կրել սահմանված ձևի համազգեստ, այլև հագուստի վրա չեն ունեցել նույնիսկ որևէ տարբերանշան, որը հնարավորություն կտար առանձնացնելու նրանց: Բազմաթիվ դրվագներում ցուցարարներին բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով ծառայողները նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով և Ոստիկանության կողմից ակնկալվող նպատակի իրագործմամբ: Դեռ ավելին, օգտվելով տեղում իրենց նույնականացնելու անհնարությունից` մի շարք դեպքերում այդ անձինք ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ:

Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած քաղաքացիական հագուստով ոստիկաններին խիստ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

2. Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանըուժգործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանցվնասել նրանց տեխնիկական միջոցները:

Լրագրողական գործունեության ազատությունը ներառում է նաև հավաքներն ազատորեն լուսաբանելու իրավունքը: Ընդ որում, իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հավաքների ազատության մասին» օրենքն ամրագրում է, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաքի մասնակիցներ չեն: Դեռ ավելին, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել իրենց մասնագիտական պարտքը կատարող լ րագրողներին, ապահովել նրանց պաշտպանությունը ցանկացած ոտնձգությունից: Մինչդեռ Ոստիկանության ծառայողներն իրենք հունիսի 23-ին բազմաթիվ դեպքերում արգելել են տեսանկարահանումներ կատարելը, այդ թվում` ֆիզիկական ուժ գործադրելով, առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել նրանց: Ինչ վերաբերում է լրագրողների տեխնիկական միջոցները վնասելուն, ապա այդ դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունն ընդհանրապես որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Այդպիսի գործելաոճը հակասում է Ոստիկանության՝ մարդկանց և նրանց գույքը պաշտպանելու հիմնարար նպատակին, առավել ևս, երբ խոսքը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների մասին է:

Կոչ ենք անում վերականգնել լրագրողներին պատճառված նյութական վնասները, խիստ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած Ոստիկանության ծառայողներին:

3. Բաղրամյան պողոտայումիսկ այնուհետևԱզատության հրապարակում գտնվողցուցարարներին հատուկ միջոցիջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը < /b>պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ դեպի Նախագահի նստավայր երթն արգելելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքն արգելում է հավաք անցկացնել Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է այդ հաստատության բնականոն գործունեությանը, ուստի անհրաժեշտություն է եղել ձեռնարկելու կանխարգելիչ, խափանիչ միջոցառումներ: Հարկ է նշել, որ Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ Ոստիկանության կողմից արգելափակվել էր երթը, չի կարող  դիտվել ՀՀ Նախագահի նստավայրի վարչական շենքից այնպիսի հեռավորության վրա գտնվող, որն անցնելու դեպքում հավաքը կարող էր սպառնալ համապատասխան պետական մարմնի բնականոն գործունեությանը:

«Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքն անցկացվում է իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա Ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Սակայն դրա հետ մեկտեղ` օրենքը նաև նշում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին նույնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում և «Հավաքների ազատության մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը Ոստիկանությունը պատճառաբանել է նրանց արարքներում խուլիգանության հատկանիշների առերևույթ առկայությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանություն տարված բոլոր ցուցարարները, առանց որևէ պաշտոնական մեղադրանքի առաջադրման, բաց են թողնվել:

Հավաքը ցրելը կարող էր իրավաչափ դիտվել, եթե Ոստիկանությունը հիմնավոր տեղեկություններ ունենար այնպիսի առանձնահատուկ հանգամանքների մասին, ինչպիսիք են, մասնավորապես` ցուցարարների զինված լինելը, նրանց կողմից նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կամ ազգային անվտանգությանը սպառնացող հավանական գործողությունները: Սակայն Ոստիկանությունն այդպիսի տեղեկությունների տիրապետելու մասին որևէ հայտարարություն կամ նախազգուշացում չի արել: Դեռ ավելին, Ոստիկանության գործելաոճը հակասել է կամայականության արգելքի կարևորագույն սկզբունքին, քանի որ հավաքը ցրելու նույն օրը երեկոյան, հաջորդող օրերին ևս Բաղրամյան պողոտայում կրկին բազմամարդ հավաքներ են իրականացվել, սակայն, ի տարբերություն հունիսի 23-ի առավոտյան իրականացված գործողությունների՝ Ոստիկանությունը հավաքը ցրելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին, ապա Ոստիկանության՝ մեզ ուղղված այն պատճառաբանությունը, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները կոչեր են հնչեցրել վերադառնալ Բաղրամյան պողոտա, չի բխում օրենքից: Նախ` Ոստիկանությունն ինքն է կոչ արել ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բացի այդ, թեկուզև չիրազեկված հավաք անցկացնելու կոչերը չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղ հավաքը ցրելու կամ դադարեցնելու համար:

Կոչ ենք անում բացառել հետագայում խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության պատշաճ չհիմնավորված գործողությունները, հավաքները ստիպողաբար դադարեցնել բացառապես ծանրակշիռ և հետևողական պատճառաբանությունների և հիմնավորումների առկայության դեպքում, այն էլ բացառիկ դեպքերում:

4. Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել ենՈստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատես ված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը:

Ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս քաղաքական դիրքորոշումներ կամ տեսակետներ արտահայտել, քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ վերաբերմունք քարոզել կամ գնահատականներ հնչեցնել: Մինչդեռ հավաքի առաջին իսկ օրերից տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ցուցարարների և նրանց գործողությունների վերաբերյալ հնչեցվել են ոչ իրավական բնույթի` քաղաքական  կամ անձնական տեսակետներ: Մասնավորապես, բարձրատիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը կամ առանձին խորհուրդներ տվել ոստիկանության իրավասություններից դուրս խնդիրների կապակցությամբ: Բացի այդ, նրանց կողմից հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի), առանձին ցուցարարների անձնական բնույթի դիտողություններ են արվել: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում նմանատիպ գործելաոճից:

Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը»:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме