«Եթե գործարքի կարելի Էլ Է հասնել, ապա այժմ»: Իրանի եւ «վեցյակի» ԱԳՆ ղեկավարներին 48 ժամ Է մնացել
Международные новостиԻրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ գումարած Գերմանիան), որոնք Վիեննայում բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային դոսիեի շուրջը, ընդհուպ մոտեցել են պատմական համաձայնագրի կնքմանը, տեղեկացնում Է Արմենպրեսը: Կողմերն այնքան մոտ են գտնվում «ձեռք ձեռքի խփելու» համար, ինչպես երբեք բանակցային գործընթացի 11 տարվա ընթացքում, որը կոչված Է մի կողմից միջազգային հանրակցության վերահսկողության տակ դնելու միջուկային ծրագիրը, իսկ մյուս կողմից՝ վերացնելու պատժամիջոցները, որոնք խեղդում են 80-միլիոնանոց երկրի տնտեսությունը:
Սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա մնում են չլուծված: Եվ դրանք այնքան սուր են եւ զգայուն, որ կարող են գերեզման դնելել բանակցային գործընթացը: Այս իրադրության մեջ դիրքորոշումներն ընդհանուր հայտարարի բերելու խնդիրն ընկած Է արտաքին գործերի նախարարների վրա, որոնք հուլիսի 5-ին վերադարձել են Վիեննա: Հուլիսի 6-ին նրանք կանցկացներն առաջին լիագումար նիստը կունսուլտացիաների ներկայիս եզափակիչ փուլն սկսվելու պահից ի վեր, որը մեկնարկել Է հունիսի 27-ին: Նրանց հանդիպումը կարող Է լինել բավականաչափ երկարատեւ, քանի որ համաձայնության հասնելու համար նախարարներն ունեն սոսկ 48 ժամ:
Հուլիսի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախազգուշացրել Է, որ բանակցությունները կարող են ընթանալ երկու ուղիով՝ ավարտվելով ինչպես հաջողությամբ, այնպես Էլ ձախողմամբ: «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել (համաձայնագրի կնքմանը)»,- պատմել Է Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը մամուլի համար հակիրճ հաղորդման մեջ:
Սակայն ձեռք բերված առաջընթացն, ընդգծել Է Քերին, չի նշանակում, թե գործարքն արդեն գրպանում Է: Նա նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը ցանկացած գնով չի պայքարի գործարքի համար եւ պատրաստ Է «մի կողմ քաշվելու» այն դեպքում, եթե Իրանի պատվիրակությունը համագործակցելու ցանկություն չունենա: Եթե գործարքը լավը չլինի, ապա այն բնավ չի լինի, նախազգուշացրել Է ամերիկացի դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: