Անհրաժեշտության դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հունաստանին
Международные новостиԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ ԱՄՀ-ն պատրաստվում է Հունաստանի խնդրի առնչությամբ մոնիտորինգ անցկացնել եւ անհրաժեշտությամբ դեպքուն աջակցել Հունաստանին:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Հունաստանում հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի արդյունքներին եւ ընթացող իրադարձություններին: Մենք մանրամասնորեն մոնիտորինգի ենք ենթարկու իրավիճակն ու անհրաժեշտությամբ դեպքում կաջակցենք Հունաստանին»,- ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է Լագարդը: