Եգիպտոսի հյուսիսում մեկ շաբաթում 200-ից ավելի զինյալներ են սպանվել
Международные новостиԵգիպտական բանակը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթվա ընթացքում Սինայի հյուսիսում 241 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, եգիպտական բանակի խոսնակ Մուհամմադ ալ Ազիզ Ղանիմը նշել է, որ երկու հարյուրից ավելի զինյալներ սպանվել են հուլիսի 1-5-ն ընկած ժամանակ ահատվածում: Միևնույն ժամանակ ոչնչացվել են զինյալներին պատկանող 26 տանկեր և 28 մոտոցիկլներ:
Ավելի վաղ եգիպտական բանակը Սինայի թերակղզում` մասնավորապես Շեյխ Զուիդ և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող գյուղերում, ցամաքային ու օդային ռմբակոծությունների արդյունքում 63 ահաբեկիչների էր ոչնչացրել: Բանակը հարձակում է գործել ահաբեկիչների չորս դիրքերի վրա` օգտագործելով ցամաքային ուժեր և ռազմական օդանավեր:
Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:
Սինայում շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա` մեծ վնասներ հասցնելով նրանց: Հոկտեմբերից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: