Ադրբեջանը դարձել է ԻՊ-ի համար մարտիկներ արտահանող
Международные новостиՉեչեն ահաբեկիչների համար նախկինում թիկունքային բազա եղած Ադրբեջանն այսօր դարձել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համար մարտիկներ արտահանող երկիր:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է On Kavkaz տեղեկատվական-վերլուծական կայքն իր` «Վրաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԻՊ-ի համար կադրերի դարբնոց» վերտառությամբ հոդվածում:
«Հայտնի է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ Սիրիայում միացել են ԻՊ-ի ուժերին: Մեծանում են երկյուղները, որմարտերում կոփված այդ մարտիկները մի օր կարող են մարտահրավեր նետել ադրբեջանականիշխանություններին: Սիրիայում կռվող որոշ հայտնի մարտիկներ, որոնցից ամենանշանավորն է ծագումովադրբեջանցի Հաթթաբ ալ Ազերին, արդեն բանավոր հարձակումներ են սկսել ադրբեջանական իշխանություններիդեմ` մեղադրելով նրանց աշխարհիկության եւ կոռուպցիայի մեջ»,- գրում է կայքը:
Կայքը հայտնում է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ահաբեկիչներին միանալու ցանկություն են հայտնում հիմնականում Ադրբեջանի եւ Վրաստանի հյուսիսային շրջաններում բնակվող մահմեդականները. Վրաստանում դա չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճն է, իսկ Ադրբեջանում` ավարներով եւ լեզգիներով բնակեցված հյուսիսային շրջանները:
Կայքը գրում է, որ չեչենական երկու պատերազմների ժամանակաշրջանում ե’ւ Վրաստանը, ե’ւ Ադրբեջանը հյուսիսկովկասյան մարտիկների համար եղել են թիկունքային բազաներ: Ադրբեջանը հանդիսացել է Չեչնիա ֆինանսական միջոցներ, սպառազինություն եւ մարտիկներ փոխադրելու համար տարանցիկ բազա, այստեղ մարտիկների պատրաստման ճամբարներ են գործել, ինչպես նաեւ բուժում է կազմակերպվել վիրավոր չեչեն մարտիկների համար:
Ադրբեջանցի ահաբեկիչներն առաջին տարին չէ, որ կռվում են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում՝ ահաբեկչական խմբավորումների շարքերում, որտեղ նրանց վերացնում են այդ երկրների բանակներն ու ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
Վերջին շրջանում Ադրբեջանում ուժեղացել է կրոնական ակտիվիստների եւ համայնքների դեմ ճնշումը, որոնց կասկածում են վահաբիների (կամ սալաֆի` իսլամի ծայրահեղական հոսանք) հետ կապերի մեջ: Կարծիքներ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Իլհամ Ալիեւի կառավարությունը կարող է թիրախ դառնալ սալաֆիների համար, որոնք Սիրիայում միացել են իսլամիստական խմբավորումներին եւ, մարտական փորձ հավաքած, վերադարձել Ադրբեջան:
Արմատական կրոնական ուսմունքների հետեւորդները վերջին շրջանում բավականին ամուր արմատացել են Ադրբեջանում` վերածվելով մշտական գլխավացավանքի իրավապահ մարմինների, Կովկասի մահմեդականներրի վարչության եւ այդ երկրի ամբողջ բնակչության համար: Ադրբեջանում գնալով ավելի մեծ թվով երիտասարդ մարդիկ են հայտնվում վահաբիների եւ սալաֆիների ազդեցության տակ: Ադրբեջանում իսլամի այդ արմատական հոսանքի հետեւորդների թիվը, վերջին տվյալներով, անցնում է 40 հազարը:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ-ի ընթացքում Ադրբեջանի սպանված քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: