Իրաքյան ուժերը Ֆալլուջա քաղաքի ազատագրման գործողություններ են սկսել
Международные новостиԻրաքյան բանակն ազգային պաշտապանական ջոկատների օգնությամբ Ֆալլուջա քաղաքում ռազմական լայնածավալ գործողություններ են սկսել «Իսլամական պետության» դեմ, չնայած որ ահաբեկիչները հնարավոր ամեն ինչ անում են` կանխելու բանակի առաջխաղացումը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, արդեն իսկ իրաքյ ան ուժերին հաջողվել է հսկողություն հաստատել Ֆալլուջա քաղաքի ծայրամասերի վրա և բոլոր կողմերից շրջապատել այն:
Միջազգային դաշինքը հուլիսի 6-ին Սիրիայում և Իրաքում 11 օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին, որոնցից 8-ը` Իրաքում: Հարվածներն ուղղվել են Բայջի, Ֆալլուջա, Հադիսա, Քիրքուք, Մախմուր, Ռամադի Սինջար քաղաքների ուղղությամբ:
ԻՊ-ն Մոսուլ քաղաքում 111 երեխաների է առևանգել, որոնց տեղակայել է ռազմական ճամբարներում և գաղափարական ուսումնական կենտրոններում:
2014թ.-ի ընթաքցքում ԻՊ-ն 1420 երխաներ է առևանգել: