Ադրբեջանական նավթի գնանկումը շարունակվում է
Международные новостиՍուպսա, Բաթում եւ Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի չմշակված նավթի մեկ բարելի գինն այսօր 2,12 դոլարով (3,57 տոկոսվ) էժանացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, report.az-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմում է 57,59 դոլար:
Ադրբեջանական նավթի գինն անցած շաբաթվա վերջին մեկ բարելի դիմաց եղել է 63,29 դոլար, իսկ երեկ` 59,41 դոլար:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար՝ 2008 թվականի հուլիսին:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: