Ալիեւի արձակուրդի վայրը գաղտնի է պահվում
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի սկզբից ամառային արձակուրդում է. նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ հայտնի չէ, թե Ալիեւը հանգստանում է Ադրբեջանում, թե արտասահմանում:
Գործակալությունը նշում է, որ պաշտոնական Բաքուն սեփական ժողովրդին երբեք չի տեղեկացրել երկրի ղեկավարի հանգստի մեկնելու վայրը:
Գործակալությունը հավելում է, որ չնայած Ալիեւը մեկնել է հանգստի, սակայն, հուլիսի առաջին օրերին նա մի շարք հանձնարարականներ է ստորագրել, ինչպես նաեւ Բելառուսի եւ ԱՄՆ-ի նախագահներին շնորհավորել ազգային տոների առթիվ: