ԱՄՆ-ի բանակը պլանավորում Է երկու տարում 40 հազար զինվորական կրճատել. USA Today
Международные новостиԱՄՆ-ի բանակը պլանավորում Է երկու տարվա ընթացքում կրճատել 40 հազար զինվորական եւ 17 հազար քաղաքացիական մասնագետ, հուլիսի 8-ին հաղորդել Է USA Today թերթը՝ վկայակոչելով զինվորականների պլանները, որոնք պետք Է հրապարակվեն մոտ ժամանակներս, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Այսպիսով, մինչեւ 2017 ֆինանսական տարվա վերջն ԱՄՆ-ի բանակը բաղկացած կլինի 450 հազար զինվորականներից: Կրճատումների պատճառը բյուջետային սահմանափակումներն են, ասված Է հրատարակության տնօրինության տակ գտնվող փաստաթղթում: Պաշտոնատար անձինք հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում բանակի թվակազմը վերջին մի քանի տարվա ընթացքում կրճատվում Է. Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմների թեժ պահին վերջինիս թվակազմը հասել Է 570 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին